Իրադարձություններ Հայաստանում
«Պենոքսալ ԲԳ» չեխական բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում
Դեղամիջոցը համապատասխան կարգավորումներ է մտցնում օրգանիզմում, որոնք կանխում են ուռուցքային գոյացությունների առաջացումը: Դեղը շատ ավելի արդյունավետ է կանխարգելման համար:
Երևանում, Հայ - Ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ չեխական «Պենոքսալ ԲԳ» դեղամիջոցին նվիրված կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցելու համար Չեխիայից ժամանել էր «Պենոքսալ ԲԳ» դեղամիջոցը հայտնագործող և ստեղծող, կենսաբանական գիտությունների դոկտոր Էդուարդ Սարդարյանը: Դեղամիջոցի միակ և բացառիկ արտադրողն ամբողջ աշխարհում չեխական Bimedical s.r.o. ընկերությունն է: Հայաստանում նրա բացառիկ ներկրողն է «Մեդ Պրոգրես» ընկերությունը ( www.penoxal-bg.am ):
Յուրահատուկ դեղամիջոցի հատկությունների մասին «Մեդ Պրակտիկ»-ը զրուցեց դոկտոր Էդուարդ Սարդարյանի հետ.
– Ճի՞շտ է, որ ավելի քան քսան տարի Դուք աշխատել եք այս հայտնագործության վրա:
– Այո: Այսօր ինձ համար շատ թանկ օր է, քանի որ քսան տարվա լռությունից և բացակայությունից հետո ներկայանում եմ իմ հայրենակիցներին: Շատ հուզվում եմ: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ այս դեղամիջոցի ստեղծմանը: Գիտեք՝ գաղթականի կյանքն այնքան էլ քաղցր չէ, եթե անգամ այն Չեխիայի նման երկրում է… Մինչև 1993 թվականն ապրել եմ Երևանում: 1972 թվականին ինձ բախտ վիճակվեց գտնել պենիցիլիում խմբի մի միկրոօրգանիզմ, որը շատ օրիգինալ է: Այն արտադրում է օրգանիզմի վրա աննախադեպ ազդեցություն ունեցող կարմիր պիգմենտ: Ես ուղղակի սիրահարվեցի այդ միկրոօրգանիզմին. սկսեցի ուսումնասիրել, խորանալ, երազել… Իհարկե, շատ դժվար տրվեցին ուսումնասիրությունները, գիտական հետևությունները, բայց արդյունքներն արժեն դրան:
– Ի՞նչում է «Պենոքսալ ԲԳ» դեղամիջոցի արդյունավետությունը:
– Այն առհասարակ բուժում, վերականգնում է օրգանիզմը, բայց առաջին հերթին ունի հզոր հակաուռուցքային ազդեցություն: Կարող է օգտագործվել թե՛ կանխարգելման, թե՛ բուժական նպատակներով: Այն բոլորովին նոր բաղադրությամբ դեղամիջոց է, որը գործնականում չունի նաև հակացուցումներ:
![]() |
![]() |
![]() |
– Արդեն գրանցե՞լ եք որպես Ձեր հայտնագործություն:
– Այո, գրանցել եմ: Արտոնագիրը (պատենտ) պատկանում է Bimedical ընկերությանը: Ես ուրախ եմ, որ Աստված հենց ինձ ընտրեց այս միկրոօրգանիզմն աշխարհին ներկայացնելու համար:
-– Ի՞նչ արձագանքներ ունեք արտասահմանից:
– Այն արդեն շատ լավ ճանաչում են Չեխիայում և ունի բավականին լուրջ արձագանքներ: Սա նոր դեղամիջոց է և դեռ շարունակում է բացահայտել իր բազմաթիվ դրական հատկանիշները: «Պենոքսալ ԲԳ» -ն ամեն անգամ հաճելի անակնկալի է բերում մեզ:
![]() |
![]() |
![]() |
– Ինչպիսի՞ն են դեղամիջոցի ազդեցության մեխանիզմներն օրգանիզմի վրա: Ինչպե՞ս է այն ներգործում:
– Այն հզոր հակաօքսիդանտ և իմունոմոդուլյատոր է: Այն մեծ առավելություններ ունի մնացած հակաօքսիդանտների նկատմամբ: Դեղամիջոցը կարգավորում է օրգանիզմի իմունային համակարգի գործունեությունը ապոպտոզի մեխանիզմով, որը կանխում է ուռուցքային գոյացությունների առաջացումը և դրանց զարգացումը: Փորձարկումների ժամանակ հայտնի դարձավ, որ հիվանդության սկզբնական փուլում օգտագործելու դեպքում դեղամիջոցի հնարավորությունները շատ ավելի լայն են. այն լիովին նախապատրաստում է օրգանիզմի դիմադրողականությունը: Իսկ հիվանդության ընթացքում մեղմացնում է քիմիոթերապիայի բացասական հետևանքները, բարձրացնում է կյանքի որակը և ավելացնում կյանքի տևողությունը: Բացի այդ «Պենոքսալ ԲԳ»-ն նպաստում է բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների բուժմանը:
Չեխական Bimedical s.r.o. ընկերության փոխտնօրեն Դանա Բայգազինան մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեղամիջոցը շուրջ յոթ տարի մեծ հաջողությամբ վաճառվում է Չեխիայում և Եվրամիության մի շարք երկրներում`«Ինգիբոլ» առևտրային անվանմամբ.
– Սա շատ օգտակար և արդյունավետ դեղամիջոց է, ինչի շնորհիվ այն գիտեն և բարձր են գնահատում թե՛ բժիշկները, թե՛ պացիենտները: Հայաստանում մենք համագործակցում ենք «Մեդ Պրոգրես» ընկերության պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ովքեր ճիշտ ճանապարհ են ապահովում դեղամիջոցի առաջխաղացման համար: Մեր Հայաստանյան բժիշկներին և պացիենտներին կխնդրեի զգուշանալ դեղամիջոցի կեղծված տարբերակներից, քանի որ այս պրեպարատի միակ արտադրողն ամբողջ աշխարհում Bimedical ընկերությունն է: Օրիգինալ պրեպարատի սրվակի վրա կարող եք տեսնել «որակի երաշխիք» պիտակը:
Չեխական ընկերության հետ համագործակցության և հայազգի գիտնականի հայտնագործած դեղամիջոցի մասին «Մեդ պրակտիկ»-ին ներկայացրեց «Մեդ Պրոգրես» ընկերության տնօրեն Հռիփսիմե Բաբայանը.
Bimedical s.r.o. ընկերությունը «Մեդ Պրոգրես» ընկերության լավագույն գործընկերն է: Ուրախ ենք, որ Հայաստանում «Պենոքսալ ԲԳ» օրիգինալ դեղամիջոցը ներկայացնելու բացվառիկ պատիվը մեզ է ընձեռնված: 2009 թվականին դեղամիջոցին վերաբերող հետազոտություններ են իրականացվել նաև Հայաստանում և մինչ օրս ստացվում են բազմաթիվ դրական արձագանքներ: Բացի «Պենոքսալ ԲԳ» կապսուլաներից, ներկայացնում ենք նաև «Պենոքսալ+ (պլյուս)» քսուքը, որը հաջողությամբ կիրառվում է մի շարք գինեկոլոգիական և մաշկային հիվանդությունների ժամանակ:
Ուզում ենք, որ մարդիկ տեղեկացված լինեն, ի շահ օրգանիզմի օգտագործեն այս հիասքանչ դեղամիջոցը:
14.06.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYoJJVCK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






